
ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը՝ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- հայտնել է նա:
Այսօր ասուլիս էր հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նա մանրամասներ է հայտնել պատերազմական գործողություններից, ինչպես նաև խոսել պարտության պատճառների մասին։
«Պարտությունը կործանում չէ, այլ նոր հաղթանակ կերտելու հնարավորություն: Պարտության հիմնական պատճառը պատերազմի ղեկավարումն է՝ սկսած ԶՈՒ-ն խաղաղ վիճակից պատերազմականին բերելուց»,- ասել էր Մովսիսյանը:




