ԿարևորՀասարակություն

Փախստականների վերադարձ մինչպատերազմական տարածքներ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան

Պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունը դժգվարություններ է առաջացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված Սոթքի ոսկու հանքի հետագա աշխատանքի և շահագործման համար։ Խնդիրը կապված է Քարվաճառի շրջանի հետմ որը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Կառավարությունն այսօր պատրաստ չէր պատասխանել «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից բարձրացված այս հարցին։

Թագուհի Թովմասյան-«Ի՞նչ է սպասվում հանքի ճակատագրին, ինչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ, որովհետև հանքի տարածքի մի մասը գտնվում է Քելբաջարի շրջանում»։

Լենա Նազարյան․ «Ձեր հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի»։

Փոխարենը՝ կառավարությունը սկսում է հաշվարկել պատերազմի հետևանքները։ Առաջնային խնդիրը, որ առաջացել է՝ վիրավոր զինծառայողների վերականգնողական աշխատանքներն են։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ 250 մահճակալանոց նոր վերականգնողական կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն կա, ինչպես նաև ծառայությունները՝ պետպատվերով մատուցելը։ Մոտավոր հաշվարկների համաձայն՝ վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժումները տարեկան կարժենան 2–2.5 միլիարդ դրամ։ Հաշվարկները վերջնական չեն և դեռ ներկայացված չեն բյուջեի նախագծում։ Հստակեցումներից հետո փոփոխությունները բյուջեում կառաջարկվեն։

Պխատերազմի դադարը դեռ թույլ չի տալիս, որ մոբիլիզացիոն ծառայողները միանգամից վերադառնան տուն։ Կան ծառայողներ, որոնք սեպտեմբերի 27–ից առաջնագծում են և անգամ կարճատև արձակուրդի իրավունք դեռ չեն ստացել։ Սա ունի իր պատճառները, ասուևմ է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ որոշակի ժամկետներ հստակեցնելով։

«Հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշումներ, ԶՈՒ վերևատեղակայումներ, զորահավաքային ռեսուրսը և ոչ միայն զորահավաքային ռեսուրսը , ժամկետային պարտադիր ծառայողները արձակուրդների վերաբերյալ և ազատումների վերաբերյալ տեղեկլատվությունը ավելի ուշ կտրամադրվի՝ դեկտեմբերի 1–ից հետո։ Երբ արդեն կունենանք վերջնական կառուցվածք և պատկերացում ԶՈւ տեղակայման վերաբրեյալ»։  

Նախարարը նաև տեղեկացրեց․ «Անհետ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, քանի որ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են, պարզապես հաշվառման առումով ամեն ինչ սխալ է եղել»։

Պատերազմի դադարումից հետո մի շարք պաշտոնյաներ իրենց պաշտոններին արդեն հրաժեշտ են տվել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր հրապարակած աշխատանքների ճանապարհային քարտեզի համաձայն պատրաստվում է 2021 թվականի հուլիսին հաշվետվությամբ հանդես գալ՝ պատերազմից հետո կատարված աշխատանքների առնչությամբ։

Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետով նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափի աշխատանք՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար։

Աժ ընդդիմադիր խմբակցությունները այսօր կրկին դահլիճում չէին և հարց չունեին ոչ վարչապետին, ոչ էլ կառավարությանը, որոնց հրաժարականը շարունակում են պահանջել։

Կարդացեք նաև

Back to top button