ԿարևորՀասարակություն

Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը հաջողվել է կայունացնել, սակայն այն դեռևս մտահոգիչ է. Սերժ Սարգսյանի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել։

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում են և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:

Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,- տեղեկացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը:

Կարդացեք նաև

Back to top button