ԿարևորՀասարակություն

Աշոտ Ղուլյանն ազատվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից

ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից Աշոտ Ղուլյանն ազատվելու դիմում է ներկայացրել։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակով, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը: 

Դիմումի մեջ շնորհակալություն հայտնելով Ա.Միրզոյանին վստահության համար՝ գրել եմ, որ աննպատակահարմար եմ գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին: 

Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում»,- ասված է Ղուլյանի հայտարարությունում:

https://www.facebook.com/ashotghoulyan/posts/2581985975394515

Կարդացեք նաև

Back to top button