ԿարևորՀասարակություն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներՀանդիպում եմ ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմագործողություններին մասնակից աշխարհազորային ջոկատների հրամանատարների հետ:

Հանդիպմանը ներկա ռազմական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել ներկայանալ, իմ երախտագիտությունն եմ հայտնել մարտադաշտում գործած սխրանքների ու հայրենանվեր գործունեության համար:

Անդրադարձ է կատարվել Արցախում տիրող իրավիճակին, տարբեր ձևաչափերով նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարվելիք կոնկրետ քայլերին»։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/2739181346392426

Կարդացեք նաև

Back to top button