ԿարևորՔաղաքական

Մոսկվան թույլ չի տա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հայտարարության վերանայումը

Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի, որ թույլ չտա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարության վերանայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք տեսնում այդ հայտարարությունը խմբագրելու, վերանայելու որևէ փորձ․․․ ամեն ինչ անելու ենք, որ այդ փորձերը տեղի չունենան, հաջողությամբ չպսակվեն», — ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Կարդացեք նաև

Back to top button