
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
Նա հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների տեղակայումը, իսկ խաղաղապահ գործողության իրականացման շրջաններում՝ շփման գծի երկայնքով, ավարտվել է ռուս խաղաղապահ ուժերի դիտակետերի տեղակայումը։
«Խաղաղապահները հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը պատասխանատվության հարավային գոտու 9 դիտակետերում և պատասխանատության հյուսիսային գոտու 9 դիտակետերում։ Լաչինի միջանցքում, Զաբուղ-Լիսագոր-Զարիսլի ճանապարհի երկայնքով գործում են 7 ժամանակավոր դիտակետեր, որոնք ապահովում են խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական ավտոշարասյուների տեղաշարժը։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնել է Կոնաշենկովը։




