ԿարևորՀասարակություն

Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել:

Ֆեյսբուքյան իր էջում Արման Թաթոյանը գրել է.

«Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:

Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը:

Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրեմ Ոստիկանությանը։

Պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իմ անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով»:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1560606404126818

Կարդացեք նաև

Back to top button