
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնել է, որ վայր է դնում մանդատը:
«Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:




