ԿարևորՀասարակություն

Ռուսական Ան -124 երկու ինքնաթիռով Հայաստան են տեղափոխվել խաղաղապահներ և զրահատեխնիկա

Ռուսական Ан-124 երկու ինքնաթիռներով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ, ինչպես նաև` զրահատեխնիկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«15-րդ խաղաղապահ բրիգադի ժամանած ստորաբաժանումները ռազմական շարասյունների բեռնաթափումից, զննումից և տեխնիկայի նախապատրաստումից հետո 300 կիլոմետրանոց երթով շարժվելու են դեպի կենտրոնացման տարածք (Գորիս քաղաք)», — ТАСС-ի փոխանցմամբ՝ մանրամասնել են ռազմական գերատեսչությունից:

Ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ընթանում է համաձայն պայմանավորվածությունների, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Ղարաբաղում ամբողջական հրադադարի մասին համատեղ հայտարարությունում: Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ կտեղակայվի 1960 զինծառայող: Ռուսական զորամիավորման առանցքը կլինի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Խաղաղապահ գործողության հրամանատարական կետը տեղակայված է Ստեփանակերտում:

Կարդացեք նաև

Back to top button