ԿարևորՀասարակություն

Ամեն օր անվճար մարդատար ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ կտեղափոխեն ՀՀ մարզերում և մայրաքաղաքում ապաստանած արցախցիներին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:  
«Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: 

Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր:

Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում:

Կարդացեք նաև

Back to top button