ԿարևորՔաղաքական

Վարչապետն «Իմ քայլի» հետ քննարկել է ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները

Քիչ առաջ ավարտվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրել է նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։

«Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար», — նշել է Նազարյանը։

https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/3864615933569612

Կարդացեք նաև

Back to top button