ԿարևորՀասարակություն

Վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով

Վաղը վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։

Այսօր մասամբ հնարավոր է եղել աշխատանքի վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով»,- գրել է Աղաջանյանը:

https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3742332715810412

Կարդացեք նաև

Back to top button