ԿարևորՔաղաքական

Թուրքիան չի միանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների շարքին․ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կազմը, որում ընդգրկված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, չի նախատեսվում ընդլայնվել: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՝ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Համանախագահների եռյակի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ընդլայնում չի նախատեսվում: Ինչպես ասացի, մենք անընդհատ կապի մեջ ենք, երեկ ես խոսեցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Իմ աշխատակազմը կապվում է ամերիկացի ներկայացուցիչների հետ, ովքեր ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը», — ասել է Լավրովը:

Նա նշել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասվում են Մինսկի խմբի համանախագահների այցը Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: «Մենք նրանց մանրամասն կտեղեկացնենք, թե ինչպես ենք մենք խաղաղապահ ուժեր տեղակայում: Հավանաբար, մենք կխորհրդակցենք իմ ասածի շուրջ. ինչպես կարող ենք օգնել հաստատել խաղաղ կյանք ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ բոլոր էթնո-դավանանքային համայնքների իրավունքները», — ասել է ՌԴ ԱԳՆ։

Նա շեշտել է, որ Թուրքիան չի ավելանում խմբի համանախագահներին: «Մինսկի խումբը մոտ 10 երկիր է, որը ներառում է նաև Թուրքիան: Եվ Մինսկի խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղով, պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, Մինսկի խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, առաջարկներ ներկայացնելու: Համանախագահները, ինչպես դա պետք է լինի ցանկացած կառույցում, պետք է հաշվի առնի հենց այն խմբի անդամների դիրքորոշումը, որոնք նրանց համապատասխան լիազորություններ են տվել», — հավելել է Լավրովը:

Կարդացեք նաև

Back to top button