
Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան առաջ կազմակերպվել էր ակցիա։ Նախաձեռնող խմբի անդամներին հաջողվել է եռալեզու նամակը հանձնել դեսպանին։
Ռադիոլուրը զրուցել է ակցիայի նախաձեռնող խմբի անդամներից քաղաքագետ Դավիթ Զաքարյանի հետ՝ ակցիայի նպատակի, պահանջի վերաբերյալ:

«Մեր գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին բարձր է գնահատում ԻԻՀ դերը թե՛ երկկողմ հարաբերություններում, և թե՛ տարածաշրջանում։ Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, դրա արդյունքում գոյաբանական խնդրի առաջ է կանգնում ոչ միայն ՀՀ, այլև ԻԻՀ։ Ուզում եմ նշել, որ մենք գաղափարակից քաղաքացիներ ենք, ոչ իշխանական ենք և ոչ էլ հակաիշխանական, ամեն մեկս մեր մասնագիտական գիտելիքների շրջանակներում մշակել ենք նամակը, ուղարկել համապատասխան մասնագետներին, և ուզում եմ նշել, որ ոչ մի փոփոխություն նամակի մեջ չի արվել։ Նամակը հայերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով հանձնել ենք արդեն դեսպանին»։




