
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը թվիթերում գրել է. «Այս շաբաթվա սկզբին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված զինադադարը երկարաժամկետ կարգավորում չէ: Կան շատ կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն մինչև այս հակամարտությունը տևական լուծում կստանա»: Նա նաև պետքարտուղարությանը կոչ է արել այդ հարցերի լուծման համար անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ։
«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս զինադադարի պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- նշել է Փալոնեն։
Կոնգրեսականը նաև նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցող։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։
The ceasefire signed earlier this week regarding Nagorno Karabakh isn't a long-term peace settlement. There are many critical issues that must be resolved before this conflict can come to a lasting resolution. @StateDept must immediately reengage with @OSCE to address them.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) November 11, 2020




