
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իր այսօրվա հաղթանակը նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին։
«Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ միասին ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը:
Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- գրել է Լևոն Արոյանը:




