
Հայաստան ժամանած Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվում են այն տարածքները, որտեղ կիրականացնեն Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկումը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
«Ռազմական շարասյուները ստիպված կլինեն անցնել ավելի քան 250 կմ և տեղակայել ռուսական դիտակետերով խաղաղապահ զորակազմ ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ -76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադներից կազմված ավելի քան 400 ռուս խաղաղապահ արդեն ժամանել է Հայաստան:
Ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:




