ԿարևորՔաղաքական

Էրդողանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման գործում Պուտինի միջնորդական ջանքերը

Հեռախոսային խոսակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կնքված համաձայնագրերի բովանդակությունը, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար:

Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության մասին՝ հայտարարությունում նախատեսված միջոցառումների մի մասի իրականացման համատեքստում:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր ձևաչափերով:

Կարդացեք նաև

Back to top button