ԿարևորՀասարակություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է մեծ ողբերգություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողն անվանել է մեծ ողբերգություն ու հույս է հայտնել, որ  հակամարտության կարգավորման համար ձեռնարկված քայլերը կբերեն հարատև խաղաղության հաստատման։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ղարաբաղում տեղի ունեցողն իրապես մեծ ողբերգություն է։ Ես մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նախանշված փոխզիջումը և արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հուսով եմ, որ վերջերս մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը` ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների »,- հայտարարել է Պուտինը՝ եույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության  անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: 

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button