
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում․ նա այս պահին վիրահատվում է, ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։




