ԿարևորՔաղաքական

Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանը և Բաքուն անցնեն բանակցությունների․ Զախարովա

Ռուսաստանը մտադիր է առավել ակտիվ մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն, միջամտել դրան չի պատրաստվում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ծրագրում է ոչ թե հակամարտությանն առավել ակտիվ մասնակցել, այլ դրա լուծմանը։ Ինչպես գիտեք, այժմ դիվանագիտական շփումներ են ընթանում, այս ողջ ընթացքում ջանքեր են գործադրվում։ Մենք օգտագործում ենք բոլոր առկա հնարավորությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի, և կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ», — Эхо Москвыին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։

Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան խնդրի կարգավորումը տեսնում է միայն դիվանագիտական ճանապարհով, և այս հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։

Կարդացեք նաև

Back to top button