ԿարևորՀասարակություն

«Հայկական երկրորդ ցեղասպանություն». կանադացի սենատորը կոչ է անում ճանաչել Արցախը

Սենատոր Լեո Հուսակոսը հանդես է եկել առաջարկով, որով Կանադայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան:

«Երբ նշում ենք Վետերանների շաբաթը՝ հիշատակման օրվան ընդառաջ, մենք հիշեցնում ենք բոլոր այն դեպքերը, երբ Կանադան և կանադացիները հանդես են եկել ագրեսիայի դեմ, որը մենք տեսնում ենք [Արցախում]», — ասել Հուսակոսը «True North»-ին:

«Ցավոք, առաջին հայկական ցեղասպանությունը շուտ չճանաչվեց: Եթե ​​համաշխարհային առաջնորդներն ավելի շուտ միջամտեին, գուցե դրանից հնարավոր լինել խուսափել»: Արցախում հայերի դեմ վերջին գործողությունները, ինչպես Հուսակոսն է նշել, կարող են հանգեցնել «երկրորդ Հայոց ցեղասպանության», և Կանադան պետք է անհապաղ դատապարտի Արցախում կատարվածը:

Հուսակոսն ասել է, որ դատապարտմանը զուգընթաց, Կանադան պետք է ճանաչի Արցախի անկախությունը և հրաժարվի կանադական ռազմական տեխնոլոգիաները Թուրքիային տրամադրելուց:

«Թրյուդոյի կառավարությունը պետք է ամբողջությամբ ճանաչի Արցախի անկախությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը», — ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button