ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիայից  կժամանեն օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, ինչպես նաև կուղարկվի բժշկական սարքավորումներ և դեղորայք:

«Այդ օգնությունը վկայում է Ֆրանսիայի համերաշխության մասին հակամարտության զոհերի հետ։ Այդ օգնությունը լրացնում է ֆրանսիական տարածքային իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնությանը»,- գրել է Լաքոտը:

https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/819885532101147

Կարդացեք նաև

Back to top button