
Արդեն երկու օր է չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Բերդաքաղաք տանող ճանապարհների վրա, շրջապատող բնակավայրերում տեղի են ունեցել և այսօր էլ շարունակվում են դիվերսիոն խմբավորումների ոչնչացման «գյոռբագյոռ» գործողությունը, այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Եթե 1992թ-ին մայիսի 8-ը Հայոց պատմության մեջ մնացել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր»,-նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը հրաշքներ են գործել»,-հայտնել է Հովհաննիսյանը
«Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները»,- ասել է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ Շուշիի պաշտպանության մարտերը չեն ավարտվել, դրանք շարունակվում են։
«Բայց մենք պատվով դուրս ենք եկել իրավիճակից։ Իրավիճակը փոխված է, վաղը չի կարող նույն իրավիճակը լինել, բայց մարտերը ծանր են եղել»։
«Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու։ Հայոց Բանակը մինչև վերջ կռվելու է ու Շուշին չի ընկնելու»,- ևս մեկ անգամ հայտարարել է Հովհաննիսյանը։
«Այսօր Հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատենց թշնամու հրետանուն»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։




