ԿարևորՀասարակություն

Հակառակորդն այսօր էլ շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը

«Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։  Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ՝ նախնական տվյալներով չկան»,- տեղեկացրել են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3838096586224788

Կարդացեք նաև

Back to top button