ԿարևորՀասարակություն

Վիեննայի ահաբեկչության գործով ձերբակալվածների մեջ Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք կան

Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 14 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեեմմերը:

Ինչպես dw.com-ն է գրում, 18-ից 28 տարեկան բոլոր ձերբակալվածները միգրացիոն ծագում ունեն, նրանցից ոմանք Ավստրիայի քաղաքացի չեն: Վիեննայի ոստիկանության պետը հայտնել է, որ ձերբակալվածների մեջ կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից ներգաղթյալներ:

Նոյեմբերի 2-ին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 4 մարդ, 23-ը վիրավորվել են, ոմանց վիճակը ծանր է: Ինքնաձիգով զինված ահաբեկիչը կրակ է բացել Վիեննայի պատմական կենտրոնի վեց տարբեր հատվածներում: Նա գործել է միայնակ և ոչնչացվել ոստիկանության կողմից:

20-ամյա ահաբեկիչն ունեցել է ավստրիական ու մակեդոնական անձնագրեր: Նախկինում նա փորձել է մեկնել Սիրիա ՝ միանալու ԻՊ-ին, և բերման է ենթարկվել:

Կարդացեք նաև

Back to top button