
Արցախում համառ մարտերն են շարունակվում, իսկ թիկուքում կամավորական աշխատանքները նոր թափ են առում։
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց սկսվել է «Հաղթելու ենք նաև թղթով նախաձեռնությունը»։
Նախաձեռնության նպատակը թղթե թափոնների վերամշակումն է , իսկ վառառքից ստացած հասույթը Արցախի հիմնադրամին հասցնելը։
«Մտահաղացումը առաջացել է հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 14-ին արդեն թատրոնում էինք։ Կամավորների մասով կասեմ այն, որ բոլորը պատրաստակամ են մեզ օգնելու։ Սկսած առաջին օրից՝ օգնում են անմնացորդ։ Հասույթը կազմում է 400 հազարից 500 հազարի սահմաններում»:

Կամավորները հիմնականում գալիս են ընտանիքներով։ Տղամարդիկ ստվարաթղթերն են առանձնացնում, կանայք զբաղվում են տարածքի մաքրությամբ, իսկ երեխաներն օգնում են իրենց ծնողներին։
«Ես կարդացի հայտարարությունը և որոշեցինք ընտանիքով գալ և մասնակցել՝ ես, ամուսինս, իննամյա աղջիկս։ Առավոտից երեկո այստեղ ենք, թղթերն ենք դասավորում, ուղարկում ենք վերամշակման և հասույթը փոխանցում մեր զինվորներին»։
Հաղթելու ենք, որովհետև մեր թիկունքն ամուր է։




