ԿարևորՔաղաքական

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասում հակամարտությունը դադարեցնելու համար. Պուտին

Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում»,-ասել է նա։

«Ամեն դեպքում, մենք կապի մեջ ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ կկարողանանք հասնել արդյունքի, ընդ որում այն հիմքով, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց պահանջները»,- եզրափակել է նա։

Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով, վստահություն է հայտնել Վլադիմիր Պուտինը։

Կարդացեք նաև

Back to top button