
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ճեպազրուցում ասել է, որ այս գիշերը թեժ է եղել Շուշիում, ինտենսիվորեն թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները, կան վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում և ավերածություններ: Իսկ տվյալները դեռ ճշտվում են, հստակ թվեր չկան։
Մարտունի քաղաքը հակառակորդի կողմից նույնպես թիրախավորման տակ է եղել։ Քաղաքացիական օբյեկտներում առկա են ավերածություններ, բարեբախտաբար մարդկային կորոստներ, վիրավորներ չկան։ Կրակի տակ եղած գյուղական բնակավայրերում ևս վիրավորներ չկան։




