ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահը կարձագանքի Զարինե Սարաջյանի բաց նամակին. Վահրամ Պողոսյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սարաջյանի բաց նամակը՝ ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին, մեծ արձագանք է գտել, կիսվում եմ իմ էջում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այն քիչ առաջ ներկայացրել եմ Հանրապետության նախագահին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը և առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,-նշել է նա:

Ֆեյսբուքյան օգտատերը կոչ էր արել պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիներին՝ Արցախից բացակայելու դեպքում, ազատել աշխատանքից:

https://www.facebook.com/Vahrampoghosyan84/posts/128358872379341

Կարդացեք նաև

Back to top button