ԿարևորՄիջազգային

Նա արտահանում է իր ահաբեկչական մտածելակերպը. ազգությամբ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանի մասին

Ազգությամբ թուրք ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի խաղացող Էնես Կանտերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Եվրոպայում վերջին օրեին տեղի ունեցող ահաբեկրություններին:

«Ինչպիսի՞ն է հավանականությունը, որ Եվրոպայում ահաբեկչությունները տեղի են ունենում անմիջապես այն բանից հետո, երբ բռնապետ Էրդողանն ասաց. «Եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով»: Նա արտահանում է իր ահաբեկչական մտածելակերպը: Պետք է կանգնեցնել նրան»,- գրել է նա:

Պատանեկության տարիներին Կանտերը հետևել է «Հիզմեթ» շարժմանը, որը հիմնադրել է թուրք գրող Ֆեթուլլահ Գյուլենը: 2016-ի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, երբ Գյուլենի կողմնակիցները մեղադրվում էին այն կազմակերպվելու մեջ, Էնեսի հայրը` Մեհմեդ Կանտերը, բաց նամակ էր հղել՝ խնդրելով որդուն ներողություն խնդրել նախագահից: Բասկետբոլիստը պատասխան նամակում մերժել էր:

2017-ին Կանտերին ձերբակալման հրաման է տրվել, նա հայտարարվել է «ահաբեկչական խմբավորման» անդամ, որը քաղաքացիությունից զրկելու սպառնալիքով պարտավոր է ներկայանալ դատավարության Թուրքիայում: 2017-ի սեպտեմբերին Կանտերն իրեն հռչակել է քաղաքացիություն չունեցող անձ:

Կարդացեք նաև

Back to top button