
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում անհայտ անձը կրակոցներ է արձակել: Լսվել են նաև պայթյունի ձայներ:
Լրատվամիջոցները հայտնում են 7 զոհի մասին:
Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ այն կարող է վտանգ սպառնալ ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:




