
Հայաստան մուտք գործելիս անձը կարող է ներկայացնել կորոնավիրուսի՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական թեստ, այն հիմնավորող փաստաթղթեր և ազատվել ինքնամեկուսացումից, այս մասին Կառավարության նոր որոշում կա։
Ըստ որոշման՝ Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցակետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։
ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին: Արդյունքները գրանցվում են Արմեդ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:




