
Իրանի օդուժը պատրաստվում է ռազմական ուսումնավարժանքներ իրականացնել Սպահան կենտրոնական նահանգում:
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի (IRIAF) հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտնել է, որ «Fada’eeyan-e Harim-e Velayat 9» (Վելայաթ սրբարանի նվիրյալներ) ծածկագրով վարժանքի գործընթացը սկսվել է շաբաթ օրվանից ՝ ինքնաթիռների Սպահան նահանգ տեղափոխումով:
«Վարժանքի այս փուլում տասնյակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ծանր տրանսպորտային միջոցներ, լիցքավորող և հետախուզական ինքնաթիռներ, օդային պարեկներ և անօդաչու թռչող սարքեր 2 օրվա ընթացքում կիրականացնեն զորավարժությունների հիմնական և գործնական փուլը»,-ասել է նա:
Նշելով, որ Ռազմաօդային ուժերը երեք վարժանք են անցկացրել միայն ընթացիկ տարում, Նասիրզադեն հավելել է, որ դա ապացույցն է երկրի զինված ուժերի «պատրաստակամության և մարտունակության», և որ պատժամիջոցները «ազդեցություն չեն ունեցել» Իրանի ռազմական ոլորտի վրա:




