ԿարևորՄիջազգային

Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 76-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի: Այս մասին հայտնել է ria.ru-ն՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցով գործակալությանը: Երկրաշարժի հետևանքով կա 962 տուժած:

Անցած ուրբաթ կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արեւմուտքում, էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում ՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: Երկրաշարժը զգացվել է նաև մոտակա Հունական կղզիներում. Հույն սեյսմոլոգները գնահատել են դրա ուժգնությունը 6.9 բալ: Հաղորդվում է, որ առնվազն 20 շենք փլուզվել է Իզմիրում: Երկրաշարժը փոքր ցունամի է առաջացրել, որը հեղեղել է Սեֆերիհիսարի ափամերձ փողոցները:
Ավերածություններ են գրանցվել նաև Հունաստանի Սամոս կղզում, որտեղ երկու մարդ զոհվել է, և 20-ը վիրավորվել են:

Կարդացեք նաև

Back to top button