
Ամերիկահայ հանրաճանաչ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել՝ նշելով, որ ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Հաագայի դատարանի առջև։
«Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորում է բնակելի հատվածներն, այնուհետև ասում, որ այնտեղի բնակիչները պետք է ապրեն Ադրբեջանի տիրապետության տակ։ Ադրբեջանի նախագահը ռազմական հանցագործությունների համար կկանգնի Հաագայի դատարանի առջև»,- գրել է Սերժ Թանկյանը՝ հրապարակելով սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակ ադրբեջանական հրետակոծությունից Արցախում վնասների չափն ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։




