
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը վարչապետին ուղղված իր երկու հարցումների վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի ստացել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը ՝ պատգամավորը: Փոստանջյանի հարցումները, հիշեցնենք, վերաբերում էին Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Պատգամավորն այսօր նաև իր մտահոգությունն է հայտնել միջադեպի տեսագրությունը հրապարակելու կապակցությամբ: Տեսանյութի հանրայնացումը, ըստ Զարուհի Փոստանջյանի, ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքի ուղղորդում:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարի՝ վարչապետին ուղղված պատգամավորական հարցումներից առաջինը վերաբերում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ՝ լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին հայտարարության իրավական հիմքերին: Քանի որ կառավարությունը երեկ մարզպետին սեփական դիմումի համաձայն պաշտոնական է, Զարուհի Փոստանջյանի հարցումն այս մասով թերևս արդեն ժամանակավրեպ է: Բայց դիումի մեջ նշված հարցերի մի մասը պատգամավորի համար անպատասխան են մնացել:
«Ժամանակավոր դադարը ի՞նչ էր նշանակում, ո՞վ էր վերադասը, դիմումն ինչպե՞ս է ր ձևակերպված, ո՞րն էր հրաժարականի հիմնավորումը՝ այս հարցերի մասին ես պաշտոնապես դեռ պատասխան չեմ ստացել»:
Զարուհի Փոստանջյանը պատասխան չի ստացել նաև իր երկրորդ հարցման վերաբերյալ: Իսկ երկրորդ հարցումը վերաբերում էր Սյունիքի մարզպետարանի օրերս տարածած հայտարարությանը, որը մարզպետարանի և կառավարության պաշտոնական կայքէջւում տեղ էր գտել «Ի՞նչ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 1-ի երեկոյան» վերնագրի ներքո: Հայտարարության մեջ հեղինակները նշում են, որ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը և տեքսով ներկայացնում են ներկայացնելով տեսագրության նկարագրությունը։
Ի դեպ, այս հայտարարության հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է:
Նաև այս պարզաբանումը հիմք ընդունելով ՝ Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցմամբ կառավարությունից հետաքրքվել էր, թե ու՞մ նախաձեռնությամբ է հայտարարությունը տեղադրվել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում և արդյո՞ք անօրինական չէ դրա հրապարակումը:
«Ես կարծում ե, որ եթե սա չի նախաձեռնվել հենց վարչապետի կողմից, ապա նախաձեռնողները պետք է անհապաղ պատասխանատվության կանչվեն, իսկ տեղեկատվությունը, որը հրապարակված է պաշտոնական կայքէջում անհապաղ պետք է հանվի»:
Զարուհի Փոստանջյանին մտահոգում է ոչ միայն տեսագրության մասին մարզպետարանի հայտրարաությունը, այլ նաև բուն տեսագրության հրապարակումը: Խոսքը հիշեցնեմ, Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրության մասին է, որն արձանագրել են առանձնատան բակում տեղադրված երկու տեսախցիկները: Այդ տեսանյութն արդեն հրապարակել են նաև մի քանի լրատվամիջոցներ: Պատգամավորը չի զարմանում, թե ինչպես է նախաքննական մարմնի ձեռքում գտնվող նյութը հասանելի դարձել հանրությունը.
«Երբ նախաքննական մարմնի անունից հանդես է գալիս Գևորգ Կոստանյանը և ասում, որ ինքը տեսել է տեսանյութը և համարում է ապացուցված, որ Սուրեն Խաչատրյանը այդտեղ չի եղել, ապա ես չեմ զարմանում, որ լրատվամիջոցների կողմից այդ տեսանյութը հրապարակվել է»:
Պատգամավորը կարծում է, որ նախաքննության մարմնի սեփականությունը համարվող տեսանյութն այսպես հանրայնացնելը ոչ այլ ինչ է, քան նախաքննական մարմնի գործողությունների, նաև հասարակական կարծիքի ուղղուդում:
«Սա նշանակում է, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են ինչ-որ կերպ կողմնորոշել նախաքննական մարմնի գործողությունները և շեղել ճշմարտությունից, իսկ հասարակական կարծիքը ձևավորել այնպես, ինչպես ձեռնտու է որոշ մարդկանց: Տվյալ դեպքում այդ անձը Սուրեն Խաչատրյանն է»:
Ի դեպ, հաշվի առնելով այն, որ Սյունիքի նախկին մարզպետի տանից մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել, Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նրա դեմ պետք է մեղադրանք առաջադրվեր: Չունենալով մեղադրյալի կարգավիճակ, Սյունիքի նախկին մարզպետը, ըստ Զարույհի Փոասնջյանի, կարող է խոչընդոտել քննությանը:




