
90 տարեկանում մահացել է շոտլանդացի դերասան Սըր Շոն Քոններին։ Դերասանի մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը, հաղորդում է BBC-ին։
Շոտլանդացի կինոդերասանը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր է։
Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների։ Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն։
Քոններին արժանացել է Օսկարի և Ոսկե գլոբուսի։




