
Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Այսօր Պալերմոյի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է ավագանու հեղինակած բանաձևը, որով քաղաքապետը հանձնարարում է դիմել Իտալիայի ազգային իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»։
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էր Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:




