
Վարի-Վուլա-Վուլյաղմենիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը՝ ի աջակցություն հայ ժողովրդին, միաձայն դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին:
Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:
Կոչ են անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները:
Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է Հաջորդ 5 ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ բարձրացնել հայկական դրոշը քաղաքի քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին»,- ասված է հայտարարությունում։




