ԿարևորՀասարակություն

Հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել

Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել:

Պատերազմական իրավիճակում հայ դպրոցականները հաղթել են 2020թ. Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում, որն առցանց անցկացվել է Էստոնիայում։

Հայաստանը ներկայացրել է չորս մասնակից. բոլորն էլ արժանացել են մեդալների:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներից Արտաշես Գյոլեցյանը (11-րդ դասարան) արժանացել է ոսկե մեդալի, Եվա Հունանյանը և Կարեն Բաղդասարյանը (երկուսն էլ 12-րդ դասարան) արժանացել են արծաթե մեդալների:

Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գյուլամիրյանը ևս նվաճել է արծաթե մեդալ։

Օլիմպիադային մասնակցող 10 միլիոնանոց Ադրբեջանի և ավելի քան 70 միլիոնանոց Թուրքիայի թիմերի անդամներից որևէ մեկը նույնիսկ գովասանագրի չի արժանացել։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3037229379837669

Կարդացեք նաև

Back to top button