ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳՆ լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահի Էմանուել Մակրոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նրա հասցեին վիրավորական արտահայտություններից հետո:

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է ԱԳՆ թվիթերի էջում տեղ գտած գրառման մեջ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահին «հոգեկանը բուժելու» կոչ էր արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ էր քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին:

Կարդացեք նաև

Back to top button