ԿարևորՔաղաքական

Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Գվատեմալայի Հանրապետության Սայախչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը:

Հոկտեմբերի 21-ին Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Ես ճանաչում եմ եւ աջակցում են Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ այն լինի ազատ ու ինքնաիշխան պետություն»,-գրել է  Twitter-ի իր միկրոբլոգում:

Կարդացեք նաև

Back to top button