ԿարևորՀասարակություն

Արցախի նախագահը հանդիպել է աշխարհազորի մարտիկների հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:

«Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»,-գրել է Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/633478664016177

Կարդացեք նաև

Back to top button