ԿարևորՀասարակություն

Արտաքին ահաբեկիչների ներկայության տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու. ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Իրան» օրաթերթին: Հարցազրույցից հատված է ներկայացրել Իրանում ՀՀ դեսպանությունը:
     «Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն:
     Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:
     Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»,- ասել է վարչապետը:

https://www.facebook.com/armembiran/posts/4907070372651386

Կարդացեք նաև

Back to top button