ԿարևորՀասարակություն

Լապշինը՝ ադրբեջանական կեղծ տեսանյութերի մասին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն ադրբեջանական կեղծ տեսանյութերի մասին ֆեյսբուքի իր էջում գրում է.

««Ազատագրված» Հադրութում, Մարտունիում և Ջաբրայիլում ադրբեջանցի մարտունակ զինվորների նկարահանած տեսանյութերը դիտելուց պարզվում է, որ հայերն օգտագործում են արաբերեն գիր, իսկ Մարտունիում գործում է Սիրիայի ազգային բանկը, և, դատելով արաբերեն գրությունից, չգիտես ինչու, Հալեպի մասնաճյուղն է:

Ադրբեջանական տեսանյութերից ես նաև հայտնաբերեցի, որ Ղարաբաղում մեքենաների պետհամարանիշները ուկրաինական «UA» են, և նրանց շուրջը դիտվող տեսարանները նման են Դոնեցկին: Ոչ առանց ուրախության իմացա, որ իբր Ադրբեջանի կողմից գրավված Զոդի լեռնանցքում սոճու հզոր անտառներ կան: Ընդամենը մեկ տարի առաջ եմ այնտեղ եղել: Սա իսկական հրաշք է, քանի որ մեկ տարի առաջ այնտեղ մերկ ժայռեր էին:

Հավատում եմ, որ շուտով Ադրբեջանը մեզ կծանոթանա Ստեփանակերտում Յաշմայի հատուկ նշանակության ջոկատների կողմից արված սելֆիներին: Այս լուսանկարներից, ոչ առանց հիացմունքի, մենք կիմնանք, որ Ստեփանակերտը հիանալի առողջարանային քաղաք է ծովի ափին, որը խիստ հիշեցնում է Սումգայիթը»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=363145324924303&id=100036865157039

Կարդացեք նաև

Back to top button