ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզի համայնքները շարունակում են աջակցել առաջնագծին եւ Արցախին

Գեղարքունիքի մարզը շարունակում են աջակցել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին, Արցախին:

Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյասբուքյան էթն է գրում, Արցախին, առաջնագծին և Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի կողմից նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա, իսկ նույն համայնքի արոտօգտագործողների միության կողմից նվիրաբերվել է «Ուազ» մակնիշի 1 ավտոմեքենա:

Ծովագյուղ համայնքի բնակիչների կողմից հավաքագրվել է 4 միլիոն, 801 հազար դրամ, որի շրջանակներում ևս գնվել և նվիրաբերվել է «Վիլիս» մակնիշի 1 ավտոմեքենա: Համայնքի բնակիչներ Ռուբեն Աբրահամյանի և Գոռ Խուդաբաշյանի կողմից տրամադրվել է 10 միլիոն դրամ, իսկ Ծովագյուղի ՃՇՇ-ի կողմից՝ 13 միլիոն դրամ: ՃՇՇ-ն տրամադրել է նաև 33 զրահապատ բաճկոն, 50 զինվորական գլխարկ, սննդի տարբեր տեսակներ: Ծովագյուղ համայնքի բնակիչ Վարազդատ Խուդաբաշյանը Արցախին աջակցելու նպատակով տրամադրել է 400 պարկ ալյուր:

Ծովագյուղի համայնքապետարանի կողմից առաջնագծին է տրամադրվել սնունդ, հեռադիտակներ և 600 անձրևապաշտպան բաճկոն: Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնել Ծովագյուղ համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/703898610484270

Արցախյան պատերազմի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչները, արտերկրում բնակվող վարդենիկցիները և առանձին բարերարներ նախաձեռնել են աջակցություն ցուցաբերել Արցախին և առաջնագծին:

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի տեղեկացմամբ Տյումեն քաղաքի հայ համայնքի կողմից Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 14 միլիոն, Հովեյան եղբայրների կողմից՝ 1 միլիոն, Չելյաբինսկ քաղաքի վարդենիկցի երիտասարդների կողմից՝ 300 000 և Պերմ քաղաքից Արմեն Ղումաշյանի կողմից՝ 200 000 ռուբլի, իսկ «ՀՌՈՒԹԱՐԹ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Կարապետյանի կողմից տրամադրվել է 350 հազար, «Գարիկ Կեսոյան» ԱՁ-ի կողմից 200 հազար և Հովիկ Եվրեյանի կողմից 120 հազար դրամ:

Վարդենիկցի Հովեյան եղբայրների կողմից նվիրաբերվել է նաև «ՈՒԱԶ» մակնիշի 1 շտապօգնության ավտոմեքենա,իսկ Արթուր Այվազյանի կողմից՝ «ՈՒԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենա: Ալթայում բնակվող վարդենիկցի Սուրեն Եղոյանի կողմից տրամադրվել է 15 տոննա կարտոֆիլ, արտերկրում բնակվող վարդենիկցիներ Տիգրան Բադալյանի, Ռուդիկ Մանուկյանի, Մարսել և Էդգար Գաբրիելյանների, ինչպես նաև այլ բարերարների աջակցությամբ առաջնագիծ է ուղարկվել մեծ քանակությամբ սնունդ, սարքավորումներ, գործիքներ, դեղորայք և հագուստ:

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/703395103867954

Կարդացեք նաև

Back to top button