
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է ՀՀ ԶՈւ-երի հրետանավորներին:
«Շնորհավորում եմ մեր քաջ ու արհեստավարժ հրետանավորներին, որոնք թուրք-ադրբեջանահաբեկչական ագրեսիան հետ մղելու ընթացքում դիպուկ հարվածներով ոչնչացնում են թշնամուն և բազում հերոսություններ գործում:Կեցցե՛ հայոց բանակը»,-գրել է նա:
Հայաստանի զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի ձեւավորումն ավարտվել է 1992 թ․ հոկտեմբերի 19-ին ։ Այդ օրվանից հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:




