ԿարևորՀասարակություն

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը

Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը:

Սպասվում է, որ ժամը 12:50-ին այն կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

https://www.facebook.com/armine.udumyan/posts/10222940069351419

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չէր կայացել։ Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ էր հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

Կարդացեք նաև

Back to top button